Գեղեցիկ գոլերի երեկոն. Չելսին նվազագույն առավելությամբ հաղթեց Նյուքասլին (տեսանյութ)

23:23 12.01.2019

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ստեմֆորդ Բրիջում» մրցեց «Նյուքասլի» հետ:

Հանդիպումն ավարտվեց Սարիի թիմի հաղթանակով` 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Պեդրոն, ով աչքի ընկավ Դավիդ Լուիսի գեղեցիկ փոխանցումից հետո: Հյուրերը մինչև առաջին խաղակեսի ավարտը հավասարեցրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կլարկը:

Լոնդոնցիները հաղթանակ գոլը խփեցին երկրորդ կեսում: Փայլուն հարվածով իր թիմին հաղթանակ պարգևեց Վիլիանը:

Այս խաղից հետո «Չելսին» 47 միավորով 4-րդ հորիզոնականում է: «Նյուքասլը» 18 միավորով 18-րդն է:

Share |

Լրահոս