Նոյեմբերյանում ֆուտբոլային ակումբ կբացվի. Հայտարարվել է ֆուտբոլիստների ընդունելություն

19:33 12.01.2019

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը մտադրություն ունի այս տարի մեծահասակների թիմ ձևավորել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Տեղեկացնում է aniarc.am-ը:

Այդ նպատակով՝ ակումբը հայտարարում է 15-ից 24 տարեկան ֆուտբոլիստների ընդունելություն:

Նախապատվությունը տրվելու է այն ֆուտբոլիստներին, որոնք բնակվում են Տավուշի մարզում և Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում:

Թիմի մարզումները անց են կացվելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Առավել մանրամասների համար կարող եք դիմել նաև «Դովեղ» ֆուտբոլային ակումբի Նոյեմբերյանի մարզիչ Կարեն Ասատրյանին, հեռախոս՝ 093 24 24 86, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանին, հեռախոս՝ 094 99 77 85, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21։

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը 15-ից 24 տարեկան ֆուտբոլիստներ ընտրելու նպատակով մարտ ամսին մինի ֆուտբոլի, իսկ մայիսին ֆուտբոլի բաց մրցաշար է կազմակերպելու Նոյեմբերյանի շրջանում, որին կարող են մասնակցել Տավուշի մարզի և Ալավերդու շրջանի գյուղական թիմերը: Նպատակն է այդ մրցաշարերի ընթացքում ընտրել խոստումնալի ֆուտբոլիստների, որոնք կհամալրեն «Դովեղ» ֆուտբոլային ակումբը և կնախապատրաստվեն Առաջին խմբի առաջնությանը:

Նախորդ տարի տեղեկացրել էինք, որ Հայաստանում հիմնադրվել է «Դովեղ» ֆուտբոլային ակումբը, որը ծրագրել և նպատակադրվել է առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:

Share |

Լրահոս

Loading...