Էմերին՝ Վեսթ Հեմից կրած պարտության մասին. Կհաղթեինք, եթե որակյալ խաղ ցուցադրեինք

20:23 12.01.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վեսթ Հեմից» նվազագույն հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Արտագնա խաղերում երեք անընդմեջ պարտություն: Դա հիասթափեցնում է: Դա խնդիր է: Մենք պետք է մրցունակ լինենք ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերի ժամանակ:

Հյուրընկալվելիս մեզ ոչ մի կերպ չի հաջողվում հասնել ցանկալի արդյունքի: Այսօր պետք է ավելին անեինք: Եթե ավելի որակյալ խաղ ցուցադրեինք, կհաղթեինք: Դաշտի կենտրոնում մենք շատ էինք գնդակ կորցնում:

Երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն «Վեսթ Հեմի» գոլը փոխեց ամեն ինչ: Մրցակիցը լավ էր խաղում նաև պաշտպանությունում:

Տրանսֆերնե՞ր: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք: Պետք է պարզապես աշխատենք և ինքնավստահ լինենք: Ակումբն աշխատում է տրանսֆերային շուկայում, սակայն ես գոհ եմ իմ ենթակայության տակ եղած ֆուտբոլիստներից:

Պարտությունը վատ արդյունք է, սակայն մենք պետք է շարունակենք մեր ուղին»,- Էմերիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Share |

Լրահոս