Պոչետինո. Ֆերգյուսոնը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է

19:24 12.01.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ խոսել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ «կարմիր սատանաների» մարզմանը ներկա լինելու մասին:

«Սա հիանալի նորություն է, քանի որ սըր Ալեքսը հենց ֆուտբոլն է: Համոզված եմ, որ նրա համար շատ կարևոր է եղել թիմի մարզմանը ներկա լինելը»,- Sky Sports-ի հետ զրույցում ասել է Պոչետինոն:

-Դուք նրան աջակցական խոսքեր ուղարկե՞լ եք, երբ նա վատառողջ էր:

-Այո՛, իհարկե: Ես չեմ կարող թաքցնել նրա նկատմամբ ունեցածս հիացմունքը: Նա եղել այն մարզիչներից մեկը, ով ինձ ոգեշնչել է: 2016 թվականին մենք միասին ընթրել ենք Լոնդոնում: Դրանից հետո մեր հարաբերությունները շատ լավ են եղել:

-Ի՞նչ եք կարծում՝ Ֆերգյուսոնի այցը «Մանչեսթեր Յունայթեդին» հավելյալ էներգիա կհաղորդի՞:

-Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է: Նրան միայն տեսնելը հիանալի է: Նա ասես ֆուտբոլային հանրագիտարան լինի:

Share |

Լրահոս

Loading...