Սևաստոպոլի գլխավոր տնօրենը Արարատի նորեկի մասին. Մեծ կորուստ էր մեր թիմի համար

21:36 12.01.2019

Երևանի «Արարատն» այսօր հայտարարել է ռուս պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել «Սևաստոպոլից», որի գլխավոր տնօրեն Վալերի Չալիյը խոսել է 24-ամյա պաշտպանի հեռանալու մասին.

«Մատվեյը թիմի առաջատարներից մեկն էր ոչ միայն դաշտում, այլ նաև դրանից դուրս:

Նա իր մարտական որակներով օրինակ է հանդիսացել թիմակիցների համար:

Գույգանովի հեռանալը մեծ կորուստ է թիմի համար: Մենք հասկանում ենք մեր սանի պրոֆեսիոնալ նպատակասլացությունը, առաջադիմելու ունակությունը և սպորտային նոր բարձրունքներ նվաճելու ցանկությունը: Նրան միայն հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում և միշտ սպասում հարազատ ակումբում»,- ակումբի գլխավոր տնօրենի խոսքն է մեջբերում «Սևաստոպոլի» պաշտոնական կայքը:

Գույգանովը այս մրցաշրջանում մասնակցել էր 14 հանդիպման` դառնալով 2 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...