Յուվենտուսը բողոքարկումներ է ներկայացրել Ինտերի՝ 2005/06 մրցաշրջանի չեմպիոնության վերաբերյալ

17:26 12.01.2019

«Յուվենտուսը» շարունակում է «Ինտերի»՝ Իտալիայի 2005/06թթ. առաջնության չեմպիոնությունը բողոքարկելու վերաբերյալ իրավական գործընթացը:

Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» կոռուպցիոն սկանդալի արդյունքում Ա Սերիայից տեղափոխվեց Բ Սերիա: Թուրինյան ակումբը նվաճել էր չեմպիոնական տիտղոսը, որը հանձնեցին «Ինտերին»:

«Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է ընթացք հաղորդել այդ գործին: Corriere della Sera-ն հաղորդում է, որ թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին այս շաբաթվա ընթացքում «Ինտերի» չեմպիոնության առնչությամբ երկու բողոքարկում է ներկայացրել:

Բողոքարկումներն ուղղված են եղել Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային:

 

Share |

Լրահոս

Loading...