Յուվենտուսը կորցնում է Մանջուկիչին մեկ ամսով

19:12 12.01.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: 

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, խորվաթ ֆուտբոլիստը մկանների գերձգում ունի: 

Հաղորդվում է, որ Մանջուկիչի ապաքինման համար կպահանջվի շուրջ 4 շաբաթ: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարիոն մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...