Իտալիայի Գավաթ. Կուտրոնեի դուբլը դուրս բերեց Միլանին քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

23:42 12.01.2019

Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Միլանը» հանդիպեց «Սամպդորիային»:

Խաղը կայացավ «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: 

«Միլանը» գոլերը խփել է լրացուցիչ ժամանակում: Դուբլի հեղինակ է դարձել Պատրիկ Կուտրոնեն՝ գոլ խփելով 102-րդ և 108-րդ րոպեներին համապատասխանաբար: Այսպիսով, «Միլանը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: 

Share |

Լրահոս