Լիդսը պաշտոնապես ներողություն է խնդրել Դերբի Քաունթիից

17:48 12.01.2019

«Լիդս Յունայթեդը» պաշտոնապես մեկնաբանել է Չեմպիոնշիփի 27-րդ տուրի՝ «Դերբի Քաունթիի» հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ «Լիդսի» աշխատակիցներից մեկը հեռադիտակով գաղտնի հետևել է «Դերբիի» մարզմանը: Մարսելո Բիելսան հաստատել է, որ այդ աշխատակիցն ամեն ինչ իր հրահանգով է արել:

«Մարսելո Բիելսայի հայտարարությունից հետո ակումբի ղեկավարությունը հանդիպելու է գլխավոր մարզչի և նրա շտաբի հետ, որպեսզի հիշեցնի այն անկեղծության ու պրոֆեսիոնալ էթիկայի մասին, որոնք «Լիդսի» հիմնարար արժեքներից են:

Մեր սեփականատեր Անդրեա Ռադրիցանին հանդիպել է «Դերբիի» սեփականատեր Մել Մորիսի հետ և ներողություն է խնդրել Մարսելոյի գործողությունների համար»,- ասվում է «Լիդսի» պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Լիդս»-«Դերբի» հանդիպումն ավարտվել է Բիելսայի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Այժմ «Լիդսը» 54 միավորով գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...