Մանչինի. Երազում եմ Իտալիայի հավաքականի հետ իրար հետևից հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում

22:24 12.01.2019

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, թե ազգային ընտրանու հետ կապված ինչ նպատակներ ունի:

«Իտալիայի հավաքականը գնում է մի ճանապարհով, որն առաջարկել է Արիգո Սակին: 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբներին նա անհավանական ձևով փոխեց ֆուտբոլը:

Ցանկանում եմ, որ իմ թիմը միշտ խաղը վերահսկողի դերում լինի և անընդհատ գրոհի: Ինչ-որ բաներ արդեն հիմա ստացվում են, սակայն անհրաժեշտ է գոլային պահերն ավելի շատ գոլերի վերածել:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ լինելն անհավանական է: Այս աշխատանքի համար պետք է շատ նպատակասլաց լինես: Օրինակ՝ ես երազում եմ իրար հետևից հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում:

Որոշ հավաքականներ հասել են նման հաջողության, և ես չեմ հասկանում՝ ինչու Իտալիայի նման ֆուտբոլային սուպերուժը չի կարող հասնել այդպիսի արդյունքի: Դա իմ երազանքն է»,- Մանչինիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Share |

Լրահոս