Պաշտոնական. Մոնակոն նոր կիսապաշտպան ունի

15:11 12.01.2019

«Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է «Անտալյասպորի» կիսապաշտպան Վիլյամ Վենկերի տեղափոխության մասին:

30-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյում» հանդես է գալու վարձակալությամբ, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը կարող է չկայանալ, քանի որ «Մոնակոյին» դուր չեն եկել Վենկերի բուժզննման արդյունքները, սակայն ի վերջո ակումբը վերանայել է որոշումը:

Հավելենք, որ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Վիլյամ Վենկերը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Share |

Լրահոս

Loading...