Մոնակոյի փոխնախագահը բացատրել է՝ ինչու են պայմանագիր կնքել բուժզննումը ձախողած ֆուտբոլիստի հետ

18:07 12.01.2019

«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը պարզաբանել է, թե ինչու է ակումբը վարձակալական հիմունքներով ձեռք բերել «Անտալյասպորի» կիսապաշտպան Վիլյամ Վանկերին՝ չնայած վերջինս ձախողել է բուժզննումը:

«Չնայած բուժզննման անհաջող արդյունքներին՝ Վիլյամը «Մոնակոյին» միանալու և մարտահրավեր ընդունելու վճռականություն ցուցաբերեց, ինչն էլ մեզ ստիպեց վերանայել իրավիճակը:

Ակումբի համար սպորտային տեսանկյունից շատ բարդ շրջանում մենք լավ ֆուտբոլիստների կարիք ենք զգում, հատկապես եթե նրանք իսկական տղամարդ են»,- Վասիլևի խոսքը մեջբերել է «Մոնակոյի» մամուլի ծառայությունը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ բուժզննման ժամանակ Վենկերի մոտ ձախ ոտքի վնասվածք է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 խաղում «Մոնակոն» 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...