NBA. Հարդենը Կլիվլենդի դեմ խաղում պատմական թրիփլ-դաբլ է ձևակերպել (տեսանյութ)

19:54 12.01.2019

«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Կլիվլենդ Կավալյերսի» հետ խաղում (141:113) թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 43+12+10:

Հարդենը թրիփլ-դաբլ է ձևակերպել երրորդ քառորդի վերջնամասում՝ ստանալով 29 րոպե 34 վայրկյան խաղաժամանակ: ESPN-ը հաղորդում է, որ 29-ամյա բասկետբոլիստն առաջինն է NBA-ում, ում հաջողվում է 30 րոպեից քիչ ժամանակում 40 միավորով թրիփլ-դաբլ է ձևակերպում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջեյմս Հարդենը միջինը 37,1 րոպե խաղաժամանակ է ստանում՝ վաստակելով 34,1 միավոր:

«Հյուսթոնը» NBA-ում անցկացրած 41 խաղում տոնել է 24 հաղթանակ և զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...