ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

22:55 12.01.2019

Ֆրանսիայի Լիգա-1-ի 18-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ամյենին»:

Փարիզյան ակումբը վաստակեց 50 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է մնալ առաջին տեղում: Տուխելի թիմն այս խաղից հետո պատմական նվաճման է հասել: Փարիզցիները դարձան Լիգա-1-ի առաջին ակումբը, որը 18 տուրից հետո վաստակեց 50 միավոր:

Հաջորդ հանդիպումը փարիզյան ակումբը կանցկացնի հունվարի 19-ին: Մրցակիցը կլինի «Գենգամը»:

Share |

Լրահոս

Loading...