Ռեալի դարպասապահը կտեղափոխվի Լիդս

13:50 12.01.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կիկո Կասիլյան, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Լիդսում»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Sky Sports-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը վերջին օրերին բանակցություններ է վարել «Ռեալի» հետ: Սպասվում է, որ 32-ամյա դարպասապահը հաջորդ շաբաթվա սկզբին բուժզննում կանցնի «Լիդսում», ապա պայմանագիր կկնքի:

Հավանական տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Կիկո Կասիլյան «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը խաղաժամանակ չի ստացել:

Հավելենք, որ Չեմպիոնշիփի 27-րդ տուրից հետո «Լիդսն» ունի 54 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս