Սոլարին խոսել է Իսկոյի հետ հարաբերությունների մասին

16:51 12.01.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է կիսապաշտպան Իսկոյի հետ հարաբերություններին:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Սոլարին և Իսկոն տարաձայնություններ ունեն, ինչի պատճառով ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին:

«Իսկոն ցանկանում է օգնում թիմին, ինչպես «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները: Ես այն մարդը չեմ, որ պետք է նրան խորհուրդներ տա:

Իսկոն պրոֆեսիոնալ է, ինչպես մեր թիմի բոլոր ֆուտբոլիսները: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Նրանցից յուրաքանչյուրը շատ դժվարությունների միջով է անցել:

Թիմում կան ինչպես վետերաններ, այնպես էլ երիտասարդ խաղացողներ, ովքեր սովորելու շատ բան ունեն»,- Սոլարիի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:

Հավելենք, որ «Բետիս»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...