Սարին պատմել է, թե ինչ է անում պարտություններից հետո

14:18 12.01.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Տոտենհեմի» հետ առաջին հանդիպումից (0:1) հետո պատմել է, թե սովորաբար ինչ է անում, երբ իր թիմը պարտվում է:

«Երբ իմ թիմը պարտություն է կրում, ես սովորաբար գնում եմ մազերս կտրելու: Արդեն 5 տարի է՝ այդպես եմ անում:

Օրինակ՝ «Նապոլիում» վերջին 3 տարվա աշխատանքի ընթացքում ես 12 պարտություն եմ կրել»,- Սարիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Հավելենք, որ «Չելսի»-«Տոտենհեմ» պատասխան հանդիպումը կայանալու է հունվար 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...