Պաշտոնական. Վիգեն Ավետիսյանը տեղափոխվել է Արցախ

16:36 12.01.2019

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն այսօր համալրել է հարձակողական ոճի կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Ավետիսյանը, ով այսօր նշում է ծննդյան 26-ամյակը, հանդես է եկել «Փյունիկ», «Ուլիս», և «Լոռի» ակումբներում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախն» ունի 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...