Էմերին բացատրել է, թե ինչու Օզիլին չի ընդգրկել Վեսթ Հեմի դեմ խաղի հայտացուցակում

10:14 13.01.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պարզաբանել է, թե ինչու կիսապաշտպան Մեսութ Օզիլին չի ընդգրկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպման (0:1) հայտացուցակում:

«Ես պարզապես ընտրել էի այն ֆուտբոլիստներին, ովքեր լավագույնս պատրաստ էին խաղին: Ինչո՞ւ էր բացակայում Օզիլը... Նրա հետ «Արսենալը» և՛ հաղթում է, և՛ պարտվում:

Չեմ կարծում, թե մեկ ֆուտբոլիստն է վճռում խաղի ելքը: Մենք շարունակում ենք աշխատել բոլոր ֆուտբոլիստների հետ, քանի որ մեզ համար կարևոր են բոլորը: Պարզապես այս անգամ նման որոշում կայացրի»,- Էմերիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում Էմերիի թիմը հյուրընկալելու է «Չելսիին». հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին:

Share |

Լրահոս

Loading...