Վիլիանը մեկնաբանել է Բարսելոնա տեղափոխության մասին լուրերը

13:18 13.01.2019

«Չելսիի» հարձակվող Վիլիանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պատրաստվում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

««Բարսելոնա» տեղափոխության մասին շշուկնե՞րը... Ես թերթեր չեմ կարդում: Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Միայն կարող եմ ասել, որ իմ ապագան «Չելսիում» է»,- Վիլիանի խոսքը մեջբերել է BT Sport-ը:

Բացի այդ, Վիլիանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ հանդիպման (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Պրեմիեր լիգայում հեշտ հանդիպումներ չեն լինում: Այս խաղը ցույց տվեց, որ մենք պետք է աշխատենք գոլային պահերն իրացնելու ուղղությամբ:

Մեզ չհաջողվեց շատ գոլեր խփել «Նյուքասլի» դարպասը, սակայն մենք ունենք անհրաժեշտ որակներն առաջիկա խաղերում արդյունքի հասնելու համար: Ամենակարևորը հաղթանակն էր, ինչին մենք հասանք»,- ասել է Վիլիանը:

Share |

Լրահոս

Loading...