Վալվերդե. Չեմ բացառում, որ Բարսելոնան ձմռանը նոր հարձակվող կունենա

00:23 13.01.2019

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի բացառել, որ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբին միանա նոր հարձակվող: 

«Մունիր Էլ Հադադիի հետ կապված իրավիճակից ելնելով կարող եմ ասել, որ մենք ևս մեկ հարձակվողի ազատ տեղ կունենանք: Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: 

Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում:

Եթե չկարողանանք ինչ-որ մեկին հրավիրել, ապա հիմնական թիմում կընդգրկենք երկրորդ թիմի ֆուտբոլիստներից մեկին»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում Goal-ը: 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բարսելոնան» դիտարկում է Ալվարո Մորատային թիմ հրավիրելու տարբերակը: 

Նշենք, որ «Բարսելոնան» 40 միավորով գլխավորում է իսպանական Պրիմերան: 

Share |

Լրահոս

Loading...