Նուրմագոմեդովը՝ Մաքգրեգորին. Դու ամբողջ կյանքում ապրելու ես այս ամոթով (լուսանկար)

12:59 13.01.2019

UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ պատասխանել է Կոնոր Մաքգրեգորի վերջին հայտարարությանը:

«Դու ամբողջ կյանքում ապրելու ես այս ամոթով»,- գրել է Նուրմագոմեդովը և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարները:

Ավելի վաղ իռլանդացի մարզիկը հայտարարել էր, որ հոկտեմբերին տեղի ունեցած մենամարտի երրորդ ռաունդից հետո Նուրմագոմեդովին խնդրել է չլացել, քանի որ վերջինս սկսել է դժգոհություններ ներկայացնել մրցավարներին: 

Share |

Լրահոս

Loading...