Գատուզոն՝ Իգուայինի մասին. Երբ ֆուտբոլիստը կոնկրետ որոշում է կայացնում, նրան բարդ է մտափոխել

10:39 13.01.2019

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Սամպդորիայի» դեմ հաղթական խաղից (2:0) հետո խոսել է Գոնսալո Իգուայինի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ Իգուայինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», իսկ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:

«Իգուայինն այսօր ակտիվ էր: Նա գոլ չխփեց, սակայն ամեն ինչ ճիշտ արեց: Մեր թիմում անկեղծ հարաբերություններ են, մենք ամեն ինչ իրար երեսի ենք ասում:

Երբ ֆուտբոլիստը կոնկրետ որոշում է կայացնում, նրան բարդ է լինում մտափոխել: Իհարկե, կարելի է փորձել, սակայն...

Այս պահին Իգուայինը «Միլանի» ֆուտբոլիստ է, և դա փաստ է: Չգիտեմ՝ առաջիկայում ինչ կլինի, բայց ես ցանկանում եմ, որ նա շարունակի անկեղծ լինել ինձ հետ:

Չգիտեմ՝ ինչից կարող է դժգոհ լինել Գոնսալոն: Հակառակը, ինձ թվում է, որ նա գոհ է և հարմարվում է «Միլանին»: Տեսնենք: Եթե ամեն ինչ միայն ինձանից կախված լիներ, ես նրան իմ տանը կթողնեի և կկերակրեի»,- Գատուզոյի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...