Պեդրո. Մեր խնդիրը լավագույն քառյակում լինելն է

00:28 13.01.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն խոսել է «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակի մասին (2:1).

«Միշտ էլ հաճելի է երեք միավոր վաստակելը: Սա թիմային հաղթանակ էր, որի համար ուրախ եմ: Լուսիս փոխանցումը հիանալի ստացվեց և ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

Ամենակարևորը` խաղ առ խաղ հաղթելն է: Հաղթանակը կարևոր է. դա մեզ վստահություն է տալիս: Լավագույն քառյակում լինելը մեր գլխավոր խնդիրն է»,- Պեդրոյի խոսքն է մեջբերում BBC-ն:

Share |

Լրահոս