Նադալը մամուլի ասուլիսի ընթացքում արթնացրել է լրագրողին (տեսանյութ)

14:57 14.01.2019

Իտալացի լրագրող Ուբալդո Սկանագատան, որը ներկա է գտնվել իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի մամուլի ասուլիսին, քնել է ասուլիսի ընթացքում:

Իսպանացին չի վշտացել և հումորով է արձագանքել տվյալ իրավիճակին:

«Այո, այսօր այնքան էլ հետաքրքիր չէ: Բարև Ուբալդո: Ոչ մի սարսափելի բան չկա: Գիտեմ, որ դու աչքերդ փակել ես, որպեսզի ավելի լավ կենտրոնանաս իմ խոսքերի վրա»,- Նադալի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Australian Open-ում Նադալը մեկնարկել է ավստրալացի Ջեյմս Դակվորտի նկատմամբ 6:4, 6:3, 7:5 հաշվով հաղթանակով:

Ավստրալիայի Բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է:

Share |

Լրահոս

Loading...