Գվարդիոլա. Ման. Սիթին չի կարող Ռեալի և Բարսելոնայի հետ պայքարել Դե Յոնգի տրանսֆերի համար

18:25 14.01.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ ակումբը լուրջ խնդիրների առջև է կանգնել Ֆրենկի դե Յոնգի տեղափոխությունն իրականացնելու շուրջ, քանի որ ֆուբոլիստի համար պայքարում են նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ «քաղաքաբնակները» հետաքրքրվում են 21-ամյա խաղացողի ծառայություններով.

«Եթե դու ֆուտբոլիստին գնելու միակ թեկնածուն ես, ապա այդ դեպքում հեշտ է լինում գործարքն իրականացնել:

Դժվար է լինում այն ժամանակ, երբ բացի քո ակումբից ֆուտբոլիստի համար պայքարում են նաև այլ ակումբներ, հատկապես, երբ հորիզոնին նկատվում են «Ռեալը» և «Բարսելոնան»: Նրանք ավելի հարուստ և շքեղ ակումբներ են»,- մարզչի խոսքը մեջբերում է AS-ը:

«Այս պահին «Մանչեսթեր Սիթին» չի կարող «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ պայքարել Դե Յոնգի տրանսֆերի համար: Դա վերաբերվում է ոչ միայն «Այաքսի» խաղացողներին»,- ավելացրել է Գվարդիոլան:

Share |

Լրահոս

Loading...