12 տարի առաջ այս օրը Մխիթարյանն իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում

21:29 14.01.2019

2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտն է նշել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ընտրանու ներկայիս ավագն ազգային հավաքականի խաղաշապիկով իր առաջին հանդիպումն անցկացրել է Պանամայի ագզային թիմի հետ: Մխիթարյանն այդ խաղում դուրս է եկել փոխարինման, իսկ հանդիպումն ավարտվել է 1;1 հաշվով: Այդ տարիներին Մխիթարյանը պաշտպանում էր Երևանի «Փյունիկի» գույները:

Ընդհանուր առմամբ 29-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականում մասնակցել է 80 հանդիպման և դարձել 26 գոլի հեղինակ: Մխիթարյանը հավաքականի լավագույն ռմբարկուն է:

Իր կարիերայում մեր ընտրանու կիսապաշտպանը, բացի «Փյունիկից», հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Տեսանյութը` Football Plus-ի:

 

Մխիթարյանի 26-րդ գոլը Հայաստանի հավաքականում

Share |

Լրահոս