Տեբաս. Վաղուց եմ ասում՝ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է

23:41 14.01.2019

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի առաջնության համար ունեցած բացառիկ կարևորության մասին:

«Մեսսին Լա Լիգայի կարևորագույն մասնիկն է, սակայն մեր առաջնությունը միայն նրանով չի սահմանափակվում. ակումբները և մրցակցությունը մեզ շատ ուժեղ են դարձնում:

Ռոնալդուի՝ Իտալիայի առաջնություն տեղափոխությունը չի ազդել մեր բրենդի վրա: Դա պարզ դարձավ նրա տեղափոխությունից կարճ ժամանակ անց:

Բացի այդ, ես վաղուց եմ ասում՝ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Իսպանիայի առաջնությունն առանց նրա չեմ պատկերացնում:

Հիանալի կլիներ, եթե նա մինչև կարիերայի ավարտը հանդես գա այստեղ: Դա շատ յուրօրինակ և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն կլիներ»,- Տեբասի խոսքը մեջբերել է AS-ը:

Հիշեցնենք, որ երեկ 31-ամյա Մեսսին Պրիմերայի հերթական ռեկորդն է սահմանել՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով առաջնությունում 400 գոլ է խփում:

Share |

Լրահոս

Loading...