«Պարի Սեն Ժերմենը» մերժել է Մադրիդի «Աթլետիկոյի» 15 միլիոն եվրոյի առաջարկը Էդինսոն Կավանիի ձեռքբերման համար։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, փարիզյան ակումբը չի պատրաստվում վաճառել Էդինսոն Կավանիին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կողմերը գրեթե համաձայնության են եկել, ու «ռոխիբլանկոսները» 15+3 միլիոն եվրո են վճարելու ուրուգվայցի հարձակվողի համար։
33-ամյա Կավանիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է գալիք ամառ։