Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, որոնց սպասելիքները չարդարացրի. Գոռ Էլյազյանն ավարտում է կարիերան

20:55 15.01.2019

«Լոռիի» նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան: 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ եկել է այն օրը, երբ ես որոշեցի ավարտել ֆուտբոլային կարիերան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ և ոգեշնչել ցանկացած պահի: 

Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ֆուտբոլային ընկերներին և երկրպագուներին:

Ընկերներիս ցանկանում եմ ֆուտբոլային հաջողված կարիերա՝ առանց վնասվածքների: Ֆուտբոլը միշտ կմնա իմ սրտում:

Ուզում եմ նաև ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց սպասելիքները որպես ֆուտբոլիստ չեմ կարողացել արդարացնել»,- գրել է 27-ամյա Գոռ Էլյազյանը:

Նշենք, որ Էլյազյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կոտայքում», «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում», «Արարատում», իսկ վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»: 

Վերջինս հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում: 

Share |

Լրահոս