Դավիդ Լուիսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Չելսիի հետ

13:56 16.01.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը կարող է փոխել ակումբը:

UOL Esporte-ի տեղեկություններով, նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ, քանի որ իրեն ձեռնտու չէ պայմանագրի ժամկետը, իսկ լոնդոնցիները մեկ տարուց ավելի ժամկետով պայմանագիր չեն առաջարկում 30 տարեկանից բարձր խաղացողներին:

Լոնդոնցիների հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Տեղեկություն կա այն մասին, որ Լուիսն ամռանը կարող է տեղափոխվել «Մոնակո», որտեղ այժմ հանդես է գալիս «Չելսիի» արդեն նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը:

Ընթացիկ մրցաշրջանում Լուիսն Անգիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...