Նադալը դարձել է Australian Open-ում տոնած հաղթանակների թվով երրորդ թենիսիստը

20:28 16.01.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է ավստրալացի Մեթյու Էբդենին:

Նադալի համար այս հաղթանակը 57-րդն էր Grand Slam շարքի առաջին մրցաշարի շրջանակում: Այս ցուցանիշով Նադալը շրջանցեց Ստեֆան Էդբերգին (56) և այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Ավստրալիայի Բաց առաջնությունում ամենաշատ հաղթանակները տոնել է մրցաշարի վեցակի չեմպիոն 37-ամյա Ռոջեր Ֆեդերերը՝ 95: Երկրորդ հորիզոնականում հնգակի չեմպիոն Նովակ Ջոկովիչն է՝ 62:

Հինգերորդ հորիզոնականը կիսում են ամերիկացիներ Անդրե Աղասին, Իվան Լենդլը և բրիտանացի Էնդի Մարեյը՝ 48-ական հաղթանակ:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է, ով նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել է Մարին Չիլիչին:

Share |

Լրահոս

Loading...