Տալալաև. Պետրոս Ավետիսյանի համար անչափ լուրջ առաջարկներ կան արտասահմանից

11:41 16.01.2019

«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ավագ Պետրոս Ավետիսյանը կարիերան կարող է շարունակել արտասահմանում:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում նշել է, որ 23-ամյա կիսապաշտպանի, ինչպես նաև թիմի դարպասապահ Անդրիա Դրագոևիչի համար իրենք «անչափ լուրջ» առաջարկներ են ստացել.

«Արտասահմանյան թիմերից անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և դարպասապահ Անդրիա Դրագոևիչի համար:

Եթե նրան գնան, մենք իհարկե պետք է ամրապնդենք նաև նրանց խաղային դիրքերը: Իսկ այնպես, մեր մնացած ֆուտբոլիստները բացարձակ մրցունակ են»,- նշել է ռուս մասնագետը:

Պետրոս Ավետիսյանը, որն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում` «Բանանցում» և «Փյունիկում», Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպման է մասնակցել` դառնալով 2 գոլի հեղինակ:

23-ամյա խաղացողը կարիերան արտասահմանում շարունակելու հնարավորություն ուներ նաև անցած տարի:

Հիշեցնենք` 2018 թվականի փետրվարին Պետրոս Ավետիսյանը Թուրքիայի ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան էր անցել ուկրաինական «Ալեքսանդրիա» ակումբում, որի կազմում նաև ընկերական հանդիպման էր մասնակցել: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լուգանսկի «Զարյան»:

Իսկ 27-ամյա չեռնոգորցի դարպասապահ Դրագոևիչն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Արարատից» տեղափոխվել «Փյունիկ»` մասնակցելով առաջնության 13 հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...