Վոզնյացկին Australian Open-ի երրորդ շրջանում է, որտեղ կարող է մրցել Շարապովայի հետ

13:05 16.01.2019

Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում մրցել է Շվեդիայի ներկայացուցիչ Յոհանա Լարսոնի հետ և 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Խաղը 1 ժամ 6 րոպե է տևել:

Չորրորդ շրջան դուրս գալու համար Վոզնյացկին կմրցի Մարիա Շարապովա (Ռուսաստան) - Ռեբեկա Պետերսոն (Շվեդիա) զույգի հաղթողի հետ:

Նախորդ տարվա մրցաշարի եզրափակչում Վոզնյացկին հաղթել է ռումինացի Սիմոնա Հալեպին 7:6 (7:2), 3:6, 6:4 հաշիվներով: Australian Open-ի կանանց մենապայքարի մրցաշարը կավարտվի հունվարի 26-ին: 

Share |

Լրահոս

Loading...