Փետրվարի 3-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Լեռնային Արցախ» ՖԱ-ի ձմեռային հավաքը , որը կտևի մինչև փետրվարի 11-ը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունն ու լուսանկարներ է ներկայացնում.
ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2020-2021թթ. առաջնությունում «Լեռնային Արցախը» 8 հանդիպում է անցկացրել և վաստակած 13 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: