Australian Open. Նադալը խնդիրներ չունեցավ երկրորդ շրջանում

15:59 16.01.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան:

Երկրորդ շրջանում մրցաշարի երկրորդ ռակետը 6-3, 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Մեթյու Էբդենի նկատմամբ:

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 58 րոպե. այդ ընթացքում Նադալի ակտիվում գրանցվել է 6 էյս, 4 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 9 հնարավորից, իսկ Էբդենը թույլ է տվել 3 կրկնակի սխալ:

Հավելենք, որ Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը լինելու է ավստրալացի Ալեքս դե Մինորը:

Share |

Լրահոս

Loading...