Իտալիայի Սուպերգավաթ. Ռոնալդուն հաղթական գոլն է խփում ու առաջին տիտղոսը նվաճում Յուվենտուսի հետ (տեսանյութ)

23:26 16.01.2019

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում այսօր կայացավ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը:

Տիտղոսի համար պայքարում էին «Յուվենտուսը» և «Միլանը»: Հանդիպումն անցավ թուրինցիների առավելությամբ, որոնք էլ նվազագույն հաշվով հաղթանակ տարան:

Խաղի 61-րդ րոպեին գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին աչքի ընկավ Պյանիչի փոխանցումից հետո:

73-րդ րոպեին «ռոսներիների» կիսապաշտպան Կեսիեն հեռացվեց դաշտից և «Միլանը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով:

Այսպիսով, Ռոնալդուն հաղթանակ է պարգևում «ծեր սինյորային» և իր առաջին տիտղոսը նվաճում Իտալիայում: Սա «Յուվենտուսի» համար Իտալիայի Սուպերգավաթի 8-րդ տիտղոսն էր: «Միլանը» մրցանակին տիրացել է 7 անգամ: 

Հավելենք նաև, որ սա «Յուվենտուսի» պատմության 80-րդ տիտղոսն էր:

Share |

Լրահոս