Չելսին Յուվենտուսի հետ համաձայնեցրել է Իգուայինի տրանսֆերը

12:19 17.01.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Միլանում», մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը:

Ինչպես վստահեցնում է Sky Sport Italia-ն, ակումբները համաձայնեցրել են արգենտինացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ընդ որում հարձակվողի պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Իգուայինի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, լավ է ծանոթ նրա հետ «Նապոլիում» աշխատանքով: Ընդ որում, գործարքի նպատակահարմարությանն առաջվա պես վստահ չէ գործադիր տնօրեն Մարին Գրանովսկին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգուայինը պաշտոնական հայտ է ներկայացրել «Չելսի» տեղափոխության համար: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 15 խաղում:

Share |

Լրահոս

Loading...