UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը առաջին գրառումն է կատարել սոց.ցանցերում հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահից հետո: Խաբիբը հոր հետ լուսանկար է հրապարակել.
«Աստված ասում է՝ մի՛ երկրպագիր որևէ մեկի բացի Իրենից, և բարին արա ծնողներիդ համար: Եթե ծնողներիցդ մեկը կամ երկուսը հասնում են օր ծերության, մի՛ ասա Ուֆֆ, մի՛ բղավիր նրանց վրա ու հարգալից վարվիր նրանց հետ:
Խոնարհեցրու նրանց առջև հնազանդության թևը՝ քո գթասրտությամբ և ասա. «Աստված իմ, ողորմա նրանց, չէ՞ որ նրանք ինձ մեծացրել են»,- լուսանկարին կից Ղուրանից մեջբերում է արել Խաբիբ Նուրմագոմեդովը:
«Ես կզգամ քո կարիքը, հայր, դու հայր ես եղել, ընկեր, եղբայր ու մարզիչ: Դու ես ինձ սովորեցրել այն ամենն, ինչ ես գիտեմ: Հուսով եմ՝ դու գոհ էիր ինձնից: Չէ՞ որ ծնողի գոհունակությունը նաև Ալլահի գոհունակությունն է»,- ավելացրել է Նուրմագոմեդովը:
57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը 2020 թվականի ապրիլին տեղափոխվել էր Մախաչկալայի քաղաքային հիվանդանոց՝ երկկողմանի թոքաբորբով: Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս ախտորոշվեց: Մայիսի 3-ին նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել էին Մոսկվա: Մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ Նորմագոմեդովը ծանր վիճակում է, իսկ հուլիսի 3-ին նա մահացավ: