«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին հեթ-տրիկ ձևակերպեց «Սաութհեմփթոնի» հետ ԱՊԼ-ի 10-րդ տուրի խաղում: Հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով՝ հօգուտ «աղվեսների»:
Վարդիի ակտիվում արդեն 9 գոլ է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: 32-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով գլխավորել է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը:
Անգլիայի Պրեմիեր-լիգայում ռմբարկուական մրցավազքն ունի այս դասավորությունը՝
- Ջեյմի Վարդի («Լեսթեր») — 9 գոլ
- Տեմմի Աբրահամ («Չելսի») — 8
- Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») — 8
- Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արասենալ») — 7
- Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») — 6
- Տեեմու Պուկի («Նորվիչ») — 6
- Սադիո Մանե («Լիվերպուլ») — 5
- Կալլում Ուիլսոն («Բորնմութ») — 5
- Հարի Քեյն («Տոտենհեմ») — 5
- Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի») — 4: