Շարապովան՝ Վոզնյացկիի նկատմամբ հաղթանակի մասին. Հենց այսպիսի հանդիպումների համար եմ մարզվում

13:14 18.01.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջանում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Կառոլին Վոզնյացկիին:

Շարապովան մրցաշարի գործող չեմպիոնի նկատմամբ տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Կարծում եմ՝ երկուսս է բավականին բարձր մակարդակով խաղացինք:

Հասկանում էի, որ բարդ հանդիպում է լինելու: Կառոլինը գործող չեմպիոնն է, և գաղտնիք չէ, որ նա սիրում է խաղալ այս արենայում: Ես հենց այսպիսի հանդիպումների համար եմ մարզվում: Պարզապես հրաշալի է հաղթել այս դիմակայությունում:

Փորձն օգնո՞ւմ է: Սխալ կլիներ պարզապես մտածել, որ ես փորձառու եմ և դա առավելություն է: Իհարկե, փորձը կարևոր է, բայց միշտ պետք է աշխատել և չմոռանալ, որ մրցակիցներդ էլ են փորձառու»,- խաղից հետո ասել է Շարապովան:

31-ամյա թենսիստուհին խոսել է նաև առաջիկա մրցակցի՝ ավստրալուհի Էշլի Բարտիի հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին.

«Ես ծանոթ եմ Էշլիի պատմությանը: Նա անհավանական է: Էշլին սիրում է խաղալ այստեղ, իսկ նախորդ շաբաթ հրաշալի է հանդես եկել Սիդնեյում: Այժմ նա շատ կայուն խաղ է ցուցադրում: Կարճատև դադար վերցնելուց հետո նա հիանալի է հանդես գալիս: Հասկանում եմ, որ Էշլին ավելի շատ աջակիցներ է ունենալու, բայց ես կորտ եմ դուրս գալիս պայքարելու համար»,- ասել է Շարապովան:

Share |

Լրահոս

Loading...