Անժելիկա Կերբերը ջախջախիչ հաղթանակ է տոնել Australian Open-ի երրորդ շրջանում

17:13 18.01.2019

Գերմանիան ներկայացնող թենիսիստուհի Անժելիկա Կերբերը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան:

Երրորդ շրջանում Կերբերը, ով այսօր տոնում է ծննդյան 31-ամյակը, 6:1, 6:0 հաշվով առավելության է հասել ավստրալուհի Կիմբերլի Բիրելի նկատմամբ: Թենիսիստուհիները կորտում անցկացրել են ընդամենը 58 րոպե: 

Կերբերի ակտիվում գրանցվել է 5 բրեյք, 2 էյս, 2 սխալ մատուցման ժամանակ: WTA վարկանիշային աղյուսակի 240-րդ հորիզոնականը զբաղեցնող 20-ամյա Բիրելը թույլ է տվել 3 կրկնակի սխալ, իրացրել է 1 էյս:

Չորրորդ շրջանում Անժելիկա Կերբերը մրցելու է ամերիկուհի Սանիել Կոլինզի հետ:


Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարն ավարտվելու է հունվարի 26-ին: Գործող չեմպիոնը Կառոլին Վոզնյացկին է, ով նախորդ խաղարկության եզրափակչում 7:6 (7:2), 3:6, 6:4 հաշվով հաղթել է Սիմոնա Հալեպին:

Share |

Լրահոս

Loading...