Իգուայինը երեկույթ է կազմակերպել և հրաժեշտ տվել Միլանի ֆուտբոլիստներին

17:56 18.01.2019

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», շուտով տեղափոխվելու է «Չելսիի»:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, արգենտինացի հարձակվողը «Միլանի» ֆուտբոլիստների» համար երեկույթ է կազմակերպել, որի ժամանակ հրաժեշտ է տվել նրանց:

Ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակվել, որ «Չելսին» և «Յուվենտուսը» համաձայնություն են ձեռք բերել Իգուայինի տեղափոխության հարցում:

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն Իգուայինը վարձավճարով է հանդես գալու «Չելսիում», իսկ հետո վարձակալությա ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...