Բունդեսլիգա. Դորտմունդի Բորուսիան կարևոր հաղթանակ տոնեց (տեսանյութ)

23:24 19.01.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Լայպցիգին»:

Հիմնականում հավասար պայքարում անցած խաղն ավարտվեց «իշամեղուների» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը խփեց Աքսել Վիտսելը՝ աչքի ընկնելով 19-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 45 միավորով կմնա առաջին հորիզոնականում:

«Լայպցիգը» 31 միավորով 4-րդն է:

Share |

Լրահոս

Loading...