Հայտնի են Իգուայինի՝ Չելսի տեղափոխության մանրամասները

13:12 19.01.2019

Հայտնի են դարձել, թե ինչ պայմաններով է «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», տեղափոխվելու «Չելսի»:

Football Italia-ն հաղորդում է, որ «Չելսին» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալելու է Իգուայինին՝ «Յուվենտուսին» վճարելով 9 միլիոն եվրո:

«Միլանն» արգենտինացի հարձակվողին մեկ մրցաշրջանով վարձակալելու համար պարտավորվել էր վճարել 18 միլիոն եվրո:

Մրցաշրջանի ավարտից հետո «Չելսին» ունենալու է Իգուայինը տրանսֆերը 36 միլիոն եվրոյով գնելու առաջնային իրավունք: Ընդ որում, պայմանագրի այդ կետի ակտիվացումը կդառնա պարտադիր հետևյալ դեպքերում.

1. «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտին լինի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում, իսկ Իգուայինը գոնե մեկ գոլ խփի:

2. Վարձակալության ընթացքում Իգուայինն առնվազն 15 գոլ խփի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

3. «Չելսին» հաղթի Եվրոպա լիգայում, իսկ Իգուայինն այդ մրցաշարում դառնա առնվազն 5 գոլի հեղինակ:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...