Իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին վնասվածք է ստացել։
Սենեգալցի պաշտպանը «Պարմայի» հետ մրցավեճում (1-1) ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Կուլիբալին դուրս է մնացել շարքից մեկ ամսով։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլին» մրցակից է ստացել «Բարսելոնային»։