#MKHI30. Armsport.am-ը չելենջ է սկսել

01:09 20.01.2019

Հունվարի 21-ին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշելու է ծննդյան 30-ամյակը:

Armsport.am-ը Մխիթարյանի 30-րդ տարեդարձին հատուկ է պատրաստվում: Մենք որոշել ենք սկսել #MKHI30 չելենջը՝ առաջարկելով համացանցում տեղադրել Ձեր և Մխիթարյանի լուսանկարը` որպես հատուկ շնորհավորանք:

Չելենջի ավարտը Armsport.am-ը կամփոփի կայքում:

Եթե ունեք լուսանկար Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի հետ, ապա կարող եք հրապարակել այն՝ #MKHI30 #Armsportchallenge #Հենո30 հեշթեգներով:

Մեր չելենջին արդեն միացել են մի շարք երկրպագուներ, այժմ քո հերթն է, որպեսզի շնորհավորես Մխիթարյանին և հրապարակես քո լուսանկարը

Share |

Լրահոս

Loading...