Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 20-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» սեփական հարկի տակ ընդունել է «Չերտանովոյին» ու 0:2 հաշվով պարտություն կրել:
18-րդ րոպեին «Չերտանովոյի» կիսապաշտպան Մաքսիմ Վիտյուգովը բացել է խաղի հաշիվը, իսկ 45-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դմիտրի Ռեդկովիչը կրկնապատկել է մոսկովյան թիմի առավելությունն ու ձևակերպել վերջնահաշիվը:
«Չերտանովոն» այսպիսով ՖԱԼ-ում անպարտելի խաղերի շարքը հասցրել է 6-ի. իսկ «Ենիսեյը» ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում տնային առաջին պարտությունն է կրել:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում մասնակցել է հանդիպմանը՝ 76-րդ րոպեին դուրս գալով խաղադաշտ:
Այս հանդիպումից հետո «Չերտանովոն» 38 միավոր է վաստակել ու ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ենիսեյը» 19 միավորով 17-րդ տեղում է:
ՖԱԼ-ի առաջատարն այս պահին Մոսկվայի «Տորպեդոն» է, որը 19 խաղում 46 միավոր է վաստակել: