Australian Open. Նադալը 3 սեթում հաղթեց Տիաֆոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

16:06 22.01.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Grand Slam շարքի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակիչ փուլում իսպանացի թենիսիստը 6-3, 6-4, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 39-րդ հորիզոնականը:

1 ժամ 47 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալի ակտիվում գրանցվեց 11 էյս, 4 բրեյք, 32-ամյա թենիսիստը մատուցման ժամանակ սխալներ թույլ չի տվել: Տիաֆոյի ակտիվում գրանցվել է 13 էյս:

Եզրափակչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը պայքարելու է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս է թողել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:

Share |

Լրահոս

Loading...