Ցիցիպասն առաջին անգամ դուրս եկավ Grand Slam-ի կիսաեզրափակիչ` հաղթելով Բաուտիստա-Ագուտին

11:10 22.01.2019

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ` չորս սեթում հաղթելով Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին 7:5, 4:6, 6:4, 7:6 (7:2) հաշիվներով:

Խաղը 3 ժամ 15 րոպե է տևել:

Grand Slam-ի` 2019 թվականի առաջին մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Ցիցիպասը կմրցի կա՛մ Ռաֆայել Նադալի, կա՛մ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:

Հատկանշական է, որ Ստեֆանոսը կարիերայում առաջին անգամ է դուրս եկել Grand Slam-ի մրցաշարի կիսաեզրափակիչ: 20-ամյա թենիսիստն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մենապայքարը կավարտվի հունվարի 27-ին:

Share |

Լրահոս

Loading...